Եվրահանձնաժողովի տվյալներով, 10 ներգաղթյալից 6-ը Եվրոպա է գալիս տնտեսական պատճառներով եւ փախստական չի հանդիսանում, գրում է   Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ին:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանը պնդում է, որ շատ ներգաղթյալներ գալիս են խաղաղ հյուսիսաֆրիկյան այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մարոկկոն եւ Թունիսը: Նրա կարծիքով, դա խանգարում է հակամարտության գոտիներից ներգաղթյալներին ըստ արժանվույն աջակցություն ցուցաբերելուն: Իրավիճակը շտկելու համար տնտեսական ներգաղթյալները պիտի   «հնարավորինս արագ վերադարձվեն»:

Այդ հայտարարությունը հնչել է Եվրոպայում ներգաղթյալների հանդեպ  վերաբերմունքի վատացման ֆոնին: