Գերմանիայի հնագույն բանկը՝ Bereneberg bank-ն իր զեկույցում հայտնել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը աճել է, փոխանցում է Gazeta-ն։

«Ռիսկը, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու հանրաքվեն կդառնա միգրանտների հանրաքվե, մեծ սպառնալիք է։ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի վրա հիմա մեծ ճնշում են գործադրում այդ խնդրի կենսունակ լուծում գտնելու համար»,- ասել է բանկի ներկայացուցիչը։

Փորձագետների գնահատմամբ՝ ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի նկատմամաբ ուշադրության աճը Մեծ Բրիտանիայի դուրս գալու շանսերը 30 տոկոսից դարձրել է 35 տոկոս։