Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը կքննարկեն Ադրբեջանին  4 մլրդ դոլար պարտքի հատկացումը: Այդ մասին The Financial Times-ին հաղորդել է իրազեկ  աղբյուրը:

Ինչպես տեղեկացնում է www.rbc.ru-ն, ԱՄՀ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հիմնադրամի պատվիրակությունը հունվարի  28-ին կայցելի Բաքու եւ «իշխանությունների խնդրանքով» այնտեղ կմնա մինչեւ փետրվարի    4-ը: Նախատեսվում է, որ կողմերը քննարկելու են հնարավոր  «տեխնիկական աջակցությունը» եւ  գնահատելու ֆինանսավորման հնարավոր պահանջարկը: Իրազեկ աղբյուրի համաձայն, խոսքը  4 մլրդ դոլարի մասին է: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՀ-ն Ադրբեջանի կառավարության հետ կքննարկի  «տեղական արժույթի նկատմամբ ճնշմանը եւ նավթի ցածր գներին» ի պատասխան անհապաղ եւ երկարաժամկետ միջոցները: