Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել եվրոպական կենսակերպը եւ Բրյուսելը կոչել է   «դժոխային խորխորատ»: Այդ մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում` իր կարծիքն արտահայտելով ահաբեկչական սպառնալիքի հնարավորության վերաբերյալ, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Time-ին:

«Դուք Բրյուսել եք գնում: Ես վաղուց եմ եղել Բրյուսելում`  20 տարի առաջ: Սքանչելի է, ամեն ինչ սքանչելի: Իսկ հիմա դա նույնն է, թե դժոխային խորխորատում ապրես», - ասել է Թրամփը:

Ինչպես նշվում է, նման արտահայտությունները դժգոհության ալիք են առաջ բերել բելգիական մայրաքաղաքի բնակիչների մոտ: