Հունվարի 28-ին Ֆրանսիայում տղամարդը փորձել է հրազեն անցկացնել «Դիսնեյլենդ» այգի: Այս մասին հաղորդում է ֆրանսիական TF1 հեռուստաալիքը:

Անվտանգության ծառայության աշխատակիցները նրան կանգնեցրել են անցակետում՝ պայուսակում երկու միավոր հրազեն հայտնաբերելով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կասկածյալը ձերբակալված է, եւս մեկ հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: