Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն հունվարի 28-ին Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի հետ:
Դերասանն ու Պապը քննարկել են գլոբալ ջերմացման դեմ պայքարի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ծրագիրը: Դի Կապրիոն վաղուց է զբաղվում էկոլոգիական խնդիրներով եւ նույնիսկ «կանաչ» կազմակերպությունից մեկի անդամ է: Անցյալ շաբաթ նա Շվեյցարիայում ելույթ է ունեցել Միջազգային տնտեսական համաժողովում:
Ըստ Ռոսբալտի, դերասանը հաղորդել է, որ իր բարեգործական հիմնադրամը 15 մլն դոլար է նվիրաբերել շրջակա միջավայրի պաշտպանության նախագծերի համար, եւ համաժողովի մասնակիցներին կոչ է արել պայքարել գլոբալ ջերմացման դեմ: Հենց այդ հայացքներն էլ միավորում են հոլիվուդյան աստղին եւ Հռոմի պապին:



























