Սալվադորի նախկին նախագահ Ֆրանսիսկո Ֆլորեսը կոմայի մեջ է ընկել: Նրան հայտնաբերել են իր տանը՝ անգիտակից վիճակում եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց: Կոման անշրջելի բնույթ ունի՝ նյարդաբանական խախտումների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Երկրի նախկին ղեկավարը կասկածվում է խոշոր դրամական մեքենայությունների մեջ: Նա գտնվում էր տնային կալանքի տակ:

Ֆլորեսը Սալվադորի նախագահն է եղել 1999-2004 թվականներին: Իրավապահների տվյալներով, նա 15,3  մլն դոլարի չեկեր է գողացել, որոնք, իբր, Թայվանի կառավարությունը Սալվադորին է տվել 2003-2004 թվականներին: Ֆլորեսը հերքում է այս մեղադրանքները: