Մոսկվայում կայացել է ՌԴ եւ Սիրիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Ֆահեդ Ջասեմի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամփոփվել են Սիրիայում ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունները»,- նշել են նախարարությունից։ Հանդիպումը կայացել է բարեկամական միջավայրում եւ հաստատել է պաշտպանական գերատեսչությունների միջեւ փոխհամագործակցության հետագա ակտիվացման տրամադրվածությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռուս-սիրական ռազմատեխնիկական համագործակցության հարցերը եւ ամփոփվել են Սիրիայում ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունները։