ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշն իր մրցակից, միլիարդատեր Դոնալդ Թրամփին (նույնպես Հանրապետական կուսակցությունից) «փափուկ արջուկ» է անվանել: Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքով հեռարձակվող բանավեճերի ժամանակ:
«Ես մի փոքր կարոտում եմ Դոնալդ Թրամփին: Նա ինձ համար «փափուկ արջուկի» պես մի բան էր»,- կատակել է Բուշը, հաղորդում է Lenta-ն:
Մեկ այլ հանրապետական թեկնածու՝ Թեդ Քրուզը, բանավեճերի ժամանակ նմանակել է Թրամփի վարքը: «Ես մոլագար եմ, եւ բոլորն այս բեմում հիմար են, չաղ ու անճոռնի: Բեն, դու սարսափելի վիրաբույժը ես (թեկնածուներից մեկը՝ Բեն Քարսոնը, նեյրովիրաբույժ է)»,- ասել է նա՝ նմանակելով Թրամփին:
Ինքը՝ միլիարդատերը, չի կարողացել պատասխանել իր մրցակիցների հարձակումներին, քանի որ հրաժարվել է մասնակցել Fox News-ում կազմակերպված բանավեճին, ասելով, որ Այովա նահանգում միջոցառման պետք է մասնակցի:
Ենթադրվում է, որ նման որոշման պատճառ կորղ էր լինել այն փաստը, որ Թրամփը արգահատանքով է վերաբերում բանավեճերը վարողներից Մեգին Քելլիին:



























