Ավստրալիայի հարավ-արեւելքում հունվարի 29-ին թեթեւշարժիչանի օդանավ է կործանվել, հայտնում է 3AW ռադիոկայանը։
Օդանավը Վիկտորիայի նահանգի Բարվոն Հեդս բնակավայրում ընկել է ծովը։ Դեպքի վայր են ժամանել առափնյա ծառայության նավերն ու բժշկական ուղղաթիռները, հայտնում է Gazeta-ն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնաբերվել է 3 զոհի դի։ Զոհերի թվի մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն մտահոգություն կա, որ նրանք կարող են հինգը լինել։ Ականատեսների վկայությամբ՝ վթարի վայրում վատ տեսանելիություն է եղել։


























