Վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Էնրիկե Կապրիլեն նախագահ Նիկոլաս Մադուրոյին լիազորությունները վաղաժամ վայր դնելու կոչ է արել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով El Nacional-ը։
Միրանդայի նահանգապետի կարծիքով կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի աճող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի դեմ, հակառակ դեպքում այն պետք է փոխել։
«Կամ պետք է լուծում գտնել կամ մենք ինքներս պետք է որոշենք, թե որն է լինելու փոփոխության ճանապարհը։ Սահմանադրության համաձայն՝ արդեն կարելի է հանրաքվե անցկացնել նախագահի լիազորությունների կասեցման կամ հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելու հարցով»,- ասել է նա։
Նա նշել է, որ վենեսուելացի ժողովրդի համբերության բաժակը լցվել է։



























