Հայաստանն ու ԱՄԷ-ն համատեղ պայքար կմղեն թրաֆիքինգի դեմ։ Անվտանգության ոլորտում եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում։
Ինչպես նշել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, կողմեր տեղեկության եւ փորձի փոխանակում կիրականացնեն ահաբեկչության, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի առքուվաճառքի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։




























