ԱՄՆ Թեքսասի նահանգի Բոմոնթ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում շմոլ գազից թունավորելու պատճառով 145 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները։ Նրանց տեղեկություններով՝ պարապմունքների ժամանակ մի քանի աշակերտ ուշագնաց են եղել, մյուսները գլխապտույտ եւ սրտխառնոց են զգացել։ Տուժած աշակերտներն ու դպրոցի մյուս աշխատակիցները հոսպիտաացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հոսպիտալացվածների մեծ մասն արդեն դուրս է գրվել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ արտահոսքը տեղի է ունեցել դպրոցի ջրատաքացուցիչներից մեկից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։