Չինաստանում մահապատժի են ենթարկել տղամարդուն, որին մեղադրում են 22 նորածին երեխաների վաճառքի մեջ։ Այս մասին  հայտնում է CNS-ը։

Տան Յունչժին իր համախոհների հետ երեխաների առեւանգման եւ վաճառքի բիզնես էր կազմակերպել։ Նորածիններին գողացել էին հարավարեւմտյան Յունանի նահանգում եւ վաճառում Կենտրոնական Չինաստանի Հենանի նահանգում։ 2008-2013թթ. այդ գործունեության զոհ է դարձել 22 երեխա, փոխանցում է Lenta-ն։

Խմբի պարագլխին մահվան են դատապարտել, իսկ ունեցվածքը՝ առգրավել։ Նրա հանցակիցները ազատազրկման են դատապարտվել։