Գերմանիայում մոտ 2300 փախստական բողոք են ներկայացրել վարչական դատարաններ՝ Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը մեղադրելով իրենց գործերը շատ դանդաղ քննելու մեջ։ Այս մասին ասված է Գերմանիայի ՆԳՆ հայտարարության մեջ, որն արվել է ի պատասխան Բունդեսթագի Ձախերի խմբակցության պատգամավոր Սեւիմ Դագդելենի պաշտոնական հարցման, փոխանցում է Deutsche Welle-ն։

Հայցերի մեծ մասը ներկայացրել են Աֆղանստանի (560), Իրաքի(337), էրիթրեայի (217)  եւ Սիրիայի (207) քաղաքացիները։

Պատգամավորը ստեղծված իրավիճակն անընդունելի եւ հակասական է որակել՝ իշխանություններին մեղադրելով կազմակերպված պետական ձախողման մեջ։