Դատարանը որոշում է կայացրել, որ Իսպանիայի թագավորի քույր Կրիստինան հարկային խարդախությունների գործում կներգրավվի որպես մեղադրյալ, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով El Pais-ը:
Քննության տվյալներով, արքայադստեր ամուսին հերցոգ Ինյակ Ուրդանգարին օգտագործել է իր կողմից ստեղծված Noose Institute բարեգործական հիմնադրամը՝ փողերի լվացման եւ դրանք օֆշորի գոտիներ դուրս բերելու համար:
Քննության ընթացքում հերցոգը հայտարարել է, որ կինը տեղյակ չի եղել իր գործերի մասին: Նշվում է, որ Կրիստինային սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում, եթե նրա մեղքն ապացուցվի:



























