Միջերկրական ծովում զբոսանավերը կարող են դառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների նոր թիրախը։ Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ փոխծովակալ Քլայվ Ջոնսթոնը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։
«Մենք գիտենք ծովում նրանց համակարգման պլանների մասին, գիտենք, որ նրանք ուզում են ծովային սպառազինություն ստանալ, ինչպիսին ժամանակին ուներ «Ալ Կաիդա»-ն»,- ասել է Ջոնսթոնը։ Նա վստահ է, որ ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր դիրքերը Միջերկրական ծովի ափերին։
Փոխծովակալի խոսքով՝ Լիբիայի ափերին ահաբեկիչների դիրքերի ամրապնդումը սպառնալիք է ներկայանցում ողջ տարածաշրջանում նավագնացության համար։ ԻՊ գրոհայինները կարող են հարձակումներ իրականացնել զբոսանավերի եւ առեւտրական նավերի վրա։



























