Ավստրիայից զբոսաշրջիկ կինը հնդկական Գուջարաթի նահանգում չի կարողացել իրեն պահել սայթաքուն սալիկների վրա եւ ջրհորն է ընկել, երբ փորձում էր սելֆի անել Ջունագարհ ամրոցի ֆոնին, տեղեկացնում է բրիտանական   BBC հեռուստաընկերությունը:

«Սելֆի անելիս հինավուրց ջրհորն ընկած ավստրիացի զբոսաշրջիկ կնոջը փրկել են տեղի բնակիչները: Դա տեղի է ունեցել Հնդկաստանի Ջունագարհ բնակավայրում: Բարեբախտաբար տեղի բնակիչները լսել են դժբախտի աղաղակները եւ եկել են օգնության: Սեփական շապիկներից պարան հյուսելով` նրանք տուժածին դուրս են հանել ջրհորից: Զբոսաշրջիկ կինը կապտուկներ եւ քերծվածքներ է ստացել»,-տեղեկացնում են ԶԼՄ-ները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Արժե նշել, որ սելֆիի սիրահարներին պատահած   դժբախտ պատահարներից եւ մահվան մի քանի դեպքից հետո Հնդկաստանի որոշ քաղաքներում իշխանություններն արգելել են լուսանկարչության այդ տեսակը: