Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի նորանշանակ դեսպան Ժոզեֆ Հոքին: Նորանշանակ դեսպանը հայկական արմատներ ունի, նրա հայրը պաղեստինահայ է, մայրը` ավստրալիացի: Ժոզեֆ Հոքիի հոր իսկական ազգանունը Հոկիդոնյան է, նա իր ազգանունը փոխել է 1948թ. Ավստրալիա ժամանելուց հետո:
50-ամյա Ժոզեֆ Հոքին մոտ 10 տարի Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր է եղել, բացի դրանից 2 տարի նախկին վարչապետ Թոնի Էբոթի կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, որից հեռացել է նոր վարչապետի ընտրվելուց հետո:
Ավելի վաղ Ջոն Հովարդի կառավարությունում նույնպես նա նախարարական պաշտոններ է զբաղեցրել:




























