Սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ ջանքերով, գրում է The Independent-ը:
Ինչպես գրում է պարբերականը, այն դիվանագիտական քաոսի պայմաններում, որում գտնվում է Սիրիայի վերաբերյալ ժնեւյան բանակցութունների նախապատրաստումը, հասկանալի է դառնում, որ երկրի ճակատագիրը երկու ավանդական գերտերությունների ձեռքերում է:
Հաղորդագրության մեջ ասված է, որ բանակցությունների նախաշեմին աննկատ են մնում մարտի դաշտում փոփոխությունները ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող ու նրան ընդդիմադիր ուժերի հավասարակշռությունը:
Մինչդեռ նշվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի նպատակով Սիրիայում Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունը, նաեւ ԱՄՆ ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի գործողությունները երկրում զգալի փոփոխությունների են հանգեցրել: Զգալի տարածքներ են ազատագրվել Ռաքքայից հյուսիս ու Եփրատ գետի մոտակայքում: Մինչդեռ սիրիական զինվորականները՝ ռուսական ՕՏՈւ աջակցությամբ կարողացել են հաջողության հասնել Լաթաքիա նահանգում, հայտնում է Gazeta–ն:



























