Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ տասնյակ փախստականների կասկածում են բռնաբարությունների մեջ, փոխանցում է Yle-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ 22 փախստական անցնում են սեռական ոտնձգությունների գործով, եւս 25-ին էլ կասկածում են բռնաբարությունների մեջ։

Միաժամանակ ոստիկանությունից նշել են, որ բռնաբարությունների ընդհանուր քանակի մեջ, իսկ դրանց թիվը 1000-ից շատ է, այս միջադեպը այդքան էլ խոշորամասշտաբ չէ։

Ոստիկանապետ Սեպպո Կոլեխմայնենը կոչ է արել բոլոր փախստականներին նույն արշինով չչափել։ Նրանցից շատերը ծանր պայմանների պատճառով են լքել իրենց երկիրը, եւ ֆինները պետք է նրանց օգնեն որպես օրինակելի իրավական երկիր։