Գերմանիայում անցկացրած հարցումների համաձայն՝ գերմանացիների 40 տոկոսը պահանջում է կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը։ Եվ տեղի վերլուծաբաններից շատերը վստահ են, որ գալիք ընտրություններում բողոքողների թիվը միայն շատանալու է։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել INSA ինստիտուտը, որը հարցում է անցկացրել Focus գերմանական ամսագրի համար։ Հարցումների համաձայն՝ գերմանացիները ամենից շատ անհանգստացած են փախստականների խնդրի հարցում Մերկելի դիրքորոշումից։

Սոցիոլոգներն հարցումներն անցկացրել են հունվարի 22-25-ը 2047 գերմանացիների շրջանում։ Հարցվածների 39.9 տոկոսը կողմ է արտահայտվել Մերկելի հրաժարականին։ 45.2 տոկոսն էլ վստահ է, որ Մերկելը փախստականների հարցում ճիշտ քաղաքականություն է վարում։