Լիտվայում առաջարկում են արգելել Գեորգիեւյան ժապավենի օգտագործումն ու տարածումը՝ այն համարելով խորհրդային արգելված խորհրդանիշ: Այս մասին գրում է Delfi-ն:
Առաջարկվում է համապատասխան փոփոխությունները ներառել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ հավաքների մասին օրենքում: Նախաձեռնությունը «Հայրենական միություն» կուսակցության անդամներինն է:
Նրանց խոսքով, այս փոփոխություններն ուղղված են «ինքնիշխանության, ազատության եւ ժողովրդավարության հիմնական սկզբունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանմանն ու տարբեր սադրանքների, ազգային թշնամանքի հրահրման փորձերի կանխարգելմանը»:
Գեորգիեւյան ժապավենի տարածման եւ ցուցադրության համար առաջարկվում է վարչական պատասխանատվության ենթարկել:




























