Սեպտեմբերի 14-ի երեկոյան Տուվայի Կաա-Խեմ ավանում ԲԱԶ-2109 մակնիշի մեքենայի 26-ամյա վարորդը մահացու վթարի է ենթարկել 4 կանանց: Վթարը տեղի է ունեցել հենց հետիոտն անցումի մոտ: Անցորդները տեղում զոհվել են, հաղորդում է «Վեստին»:

Lifenews-ի տվյալներով, զոհվածները թիվ 12 դպրոցի ուսուցիչներ են եղել. մայրենի լեզվի  ուսուցիչներ 51-ամյա Պոլինա Օրժակը եւ Գալինա Բիզաակը, 48-ամյա Նատալիա Ուուլարը եւ ռուսաց լեզվի ուսուցիչ 53-ամյա Մարիա Մանդան-Խորլուուն: Նրանք աշխատանքի վերադառնալիս են եղել տուն:

Ճանապարհային ոստիկանության տվյալներով, երիտասարդն իր մեքենան գնել էր դրանից մեկ օր առաջ: Նա թույլատրվածից ավելի մեծ արագությամբ է սլացել եւ չի կարողացել կառավարել մեքենան: Վարորդը ձերբակալված է:

Տուվայի հանրապետության ղեկավարը հանձնարարել է Տուվայի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարարությանը օգնություն հատկացնել զոհվածների ընտանիքներին: