Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշեւիչյուտեն, նախագահի եւ վարչապետի պահանջից հետո, պատրաստ է հրաժարականի դիմում ներկայացնել: Այս մասին հաղորդում է lrt.lt կայքը:
Լիտվայի նախագահն ու վարչապետն առողջապահության նախարարի հրաժարականը պահանջել են այն բանից հետո, երբ Ռիմանտե Շալաշեւիչյուտեն ուղիղ եթերում խոստովանել է, որ մի քանի տարի առաջ կաշառք է տվել բուժանձնակազմի:
«Կարծում եմ՝ այս իրավիճակում նախարարը պետք է հեռանա պաշտոնից»,- մեկնաբանելով նրա խոսքերը՝ հայտարարել է նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Վարչապետն էլ ասել է, որ նախարարը պետք է պաշտոնից հեռանա սեփական կամքով, իսկ եթե չանի դա, այդ մասին որոշում կկայացնի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ են ե՛ւ նախարարը, ե՛ւ վարչապետը:
Շալաշեւիչյուտեն առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հուլիսի 14-ից:




























