Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի պաշտոնական նստավայր կասկածելի ճերմակ փոշով ծրար են ուղարկել:
RTL հեռուստաընկերության տվյալներով, կասկածելի ծրարը ստացվել է հունվարի 28-ին: Ճերմակկ փոշուց բացի, ծրարում նաեւ Մանուել Վալսի գլխավորած Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հասցեին սպառնալիքներով լի նամակ է եղել:
Հաղորդվում է նաեւ, որ հունվարի 25-ին Վալսը սպառնալիք է ստացել Facebook սոցիալական ցանցում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, պատահարը հետաքննում է Ֆրանսիայի ոստիկանությունը:



























