«1998 թվականից հետո Հայաստանի նախագահ կոչեցյալը ժամկետներ էր նշում եւ հայտարարում, որ 2001 թվականից վերացնելու են աղետի գոտի հասկացությունը, սակայն այսօր միայն Գյումրիում 4500 ընտանիք անօթեւանի կարգավիճակում են»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակի համակարգող նշանակված, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանը, ի պատասխան դիտարկմանը, թե այս տարի աղետի գոտու վերականգնման նպատակով որոշակի ծրագրեր են իրականացվելու:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ մինչեւ 1998 թվականը աղետի գուտում շահագործման է հանձնվել մոտ 340 հազար քմ բնակելի տարածք, իսկ դրանից հետո` 250 հազար քմ, հավելելով, որ այդ տարիներին աղետի գոտում շահագործման է հանձնվել 9600 բնակարան: