2016թ. հունվարին բորսայի ընդհանուր կորուստները վերջին 7 տարվա ընթացքում վատագույնն էին, հայտնում է Bloomberg-ը։
S&P 500-ի ամսական կորուստը կազմել է 5.1 տոկոս, ինչը 2009թ. հունվարից հետո վատագույն ցուցանիշն է։ Լուրջ անկում է գրանցել 40 երկրների բորսաները հսկող MSCI All Country World Index-ի ինդեքսը։ Երոպայի ֆոնդային բորսաները ավելի քան 6 տոկոս անկում են գրանցել, իսկ ճապոնական Topix-ը կորցրել է ավելի քան 7 տոկոս, փոխանցում է Gazeta-ն։
Թերթը նշում է, որ 1927թ.-ից ի վեր հունվարը 67 տոկոս դեպքերում կանխորոշիչ վեկտոր է եղել ողջ տարվա համար։ Միաժամանակ նավթի գների աճը վերջին շաբաթվա ընթացքում ներդրողների մոտ լավատեսական տրամադրություններ է առաջ բերել։



























