«Հրապարակ» օրաթերթը տեղեկացնում է երեկ մեկնարկած ԱԺ նստաշրջանի ժամանակ արձանագրված արտառոց միջադեպի մասին: «Հայկական ժամանակ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանը փորձել է Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության նիստերի դահլիճի սրճարանում ձմերուկ ուտող ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին լուսանկարել ու հայտնվել է ոչ ստանդարտ իրավիճակում: «Ներկաների համար բոլորովին հանկարծակի՝ Սաշիկ Սարգսյանը վեր կացավ տեղից ու ձեռքերն առաջ պարզած՝ այնպիսի կատաղությամբ հարձակվեց լրագրողի վրա, որ ակնհայտ էր , որ հասնելու պարագայում կհոշոտեր նրան:

Բարեբախտաբար «Սաշիկ Ազատիչ» գոռալով՝ ազգընտիրի ձեռքերը հասցրեց բռնել պատգամավոր Կարեն Սարիբեկյանն ու նրան քաշեց հետ: Սաշիկը, բնավորության համաձայն, յոթհարկանի ուշունց տվեց միայն, դաղելով սրճարանում ներկա բազմաթիվ կանանց ու պատգամավորների ականջները: Հետո Սաշիկ Ազատիչին տարան դուրս, ու նա էլ հետ չեկավ՝ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն ավարտելով իր հայրենի գյուղի խաշնարածին բնորոշ պերճախոսությամբ»,-նկատում է թերթը: