Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցը կստանա առնվազն 7,2 միլիոն եվրո: Բոլոր 32 ակումբները մասնակցության համար կստանան 3,9-ական միլիոն եվրո: Յուրաքանչյուր հանդիպման համար` անկախ արդյունքից, ակումբը կստանա եւս 550 հազար եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակը ակումբին կբերի եւս 800 հազար, ոչ ոքին` 400 հազար եվրո: Եթե թիմը խմբային փուլում վեց հաղթանակ տանի, կստանա 15 միլիոն եվրո` 12 միլիոն առանձին հաղթանակների համար, եւս երեք միլիոն 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար: Քառորդ եզրափակիչի մասնակիցը կստանա 3,3 միլիոն, կիսաեզրափակիչի մասնակիցը` 4,2 միլիոն: Չեմպիոնների լիգայի հաղթողն այս տարի էլ կստանա 9 միլիոն եվրո, իսկ եզրափակիչում պարտություն կրած թիմը 5,6 միլիոն եվրո` 400 հազար ավելի, քան անցած տարի:

32 թիմերը բոնուսներով, պարգեւավճարով եւ հեռուստատեսային իրավունքի վաճառքից ընդհանուր առմամբ կստանան 968 միլիո եվրո: