Մակեդոնիայի մրցավարական բրիգադը` Ալեքսանդր Ստավրևի գլխավորությամբ, կսպասարկի 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան-Բելգիա հանդիպումը: Նրան կօգնեն եզրայիններ Լյուբոմիր Կրստևսկին և Մարյան Կիրովսկին: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Դիմիտր Մեչկարովսկին:
Հիշեցնենք, որ Հայաստան-Բելգիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 21:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան hանրապետական մարզադաշտում։




























