«Բենֆիկայի» պաշտպան Անդերսոն Լուիզաոն, բացելով Թել Ավիվի «Հապոելի» հետ հանդիպման հաշիվը, դարձավ Չեմպիոնների լիգայի 5000-րդ գոլի հեղինակը: 29-ամյա բրազիլացին դարձավ երկրորդ բրազիլացին, ում բախտ է վիճակվում պատմական գնդակ խփել: Չեմպիոնների լիգայի 1500-րդ գոլը բրազիլացի Ջովանե Էլբերի հաշվին է:





























