ԱՄՆ Թենեսի նահանգի ավիացիոն ռումբեր արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, հայտնում է Associated Press-ը։
Վեց մարդ տուժել է, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, միջադեպը տեղի է ունեցել նահանգի հարավ-արեւմուտքում՝ Թունի քաղաքի բրիտանական Kilgore Flares ընկերության գործարանում։
Ինչպես հայտնում է NewsChannel5-ը, գործարանը զբաղվում է ԱՄՆ Զինված ուժերի համար ավիացիոն դարանակալ-ռումբեր արտադրելով։




























