Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցուցադրաբար չի շնորհավորել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ով սեպտեմբերի 14-ին նշել է իր ծննդյան 45-մյակը։
Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջից կարելի է տեղեկանալ, որ նա համազգային հանրաքվեի դրական արդյունքների համար շնորհավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ ավիավթարի առթիվ ցավակցություն հայտնել Չավեսին։ Դմիտրի Մեդվեդեւի մասին ոչ մի խոսք չկա, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նշենք, որ Մեդվեդեւի ծննդյան տոնը շնորհավորել էին Ռուսաստանի հարեւան երկրների մեծամասնության ղեկավարները, այդ թվում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։





























