Ռուսական օդանավերը Սիրիայում մեկ շաբաթում ահաբեկիչների ավելի քան 1.3 հազար օբյեկտներ են ոչնչացրել՝ իրականացնելով 468 մարտական թռիչք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անցյալ շաբաթ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական օդանավերը 468 մարտական թռիչք են իրականացրել, որից 24-ը՝ Տու-22մ3 հեռահար ռմբակոծիչներով»,- ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ մարտական թռիչքների արդյունքում Հալեպի, Լաթաքիայի, Համայի, Հոմսի, Դամասկոսի, Ռաքքայի, Դարաայի եւ Դեր Զորի նահանգներում 1354 օբյեկտ է ոչնչացվել։

«Հեռահար ռմբակոծման ավացիայի օդանավերը ինքնապաշտպանվող Դեր Զոր քաղաքում աջակցություն են ցուցաբերել Սիրիայի կառավարական զորքերին։ ՝ Տու-22մ3 հեռահար ռմբակոծիչներով հասցված հարվածների արդյունքում այդ շրջանում խոցվել է ահաբեկիչների 23 կարեւոր թիրախ»,- ասել է Կոնաշենկովը։