ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան կպաշտպանի Կիրսան Իլյումժինովի թեկնածությունը: Azerisport-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Էլման Ռուստամովը: «Այս հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է: Մենք կպաշտպանենք Կիրսան Իլյումժինովի թեկնածությունը»,- ասել է Ռուստամովը: