Ռուսաստանի եւ Հայաստանի առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ Տատյան Գոլիկովան եւ Հարություն Քուշկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
«Մենք ծրագրերի իրականացման մեծ փորձ են կուտակել՝ ճանապարհա-տրանպորտային պատահարներից մահացության նվազման, օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդությունների,տուբերկուլյոզի եւ այլ հիվանդությունների բուժման ուղղությամբ»- նշել է Գոլիկովան:
Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է իր փորձը կիսել գործընկերների հետ:
«Դա շատ հետաքրքիր փորձ է, որը մենք ցանկանում ենք ընդօրինակել: Դա ե'ւ պարտադիր բուժապահովագրության համակարգի ֆինանսավորումն է ե'ւ դեղամիջոցների գների պետական կարգավորումը: Մենք ուզում ենք համագործակցել նաեւ հեռուստաբժշկության ոլորտում»,- նշել է Հարություն Քուշկյանը:




























