Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության մեղսակցության մեղադրանքով ձերբակալվածներն ազատ են արձակվել եւ ներգրավվել են որպես վկա:
Նրանց թվում են մեքենայի վաճառողը, նաեւ մի աղջիկ, ով ենթադրյալ ահաբեկչին հեռախոս է վաճառել, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Հյուսիսային Օսիայի իշխանությունները 1 մլն են խոստացել սեպտեմբերի 9-ի ահաբեկչությանը մասնակից անձանց մասին տեղեկություններ հաղորդելու համար: ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւը հայտնել է, որ այժմ գլխավոր խնդիրն է պարզել, թե ով է կանգնած եղել ահաբեկչության հետեւում:
Հայտնի է, որ ահաբեկիչը ոստիկաններին Մագոմեդ Արչակովի անվամբ վկայական է ցույց տվել: Սակայն պարզվել է, որ էլեկտիկ Արչակովը զոհվել է դեռ փետրվարին: Առայժմ հայտնի չէ, թե ով է եղել մեքենայի ղեկին:
Հիշեցնենք, որ Վլադիկավկազի շուկայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 17 մարդ զոհվել, եւս 190-ը վնասվածքներ են ստացել: Զոհերի մեջ 4 հայ կա:




























