Շախմատի կանանց Ադրբեջանի հավաքականի նախկին ավագ Անար Ալլահվերդիեւը Azerisport-ին պատմել է իր պաշտոնանկության մասին: «Ես լրատվամիջոցներից եմ իմացել, որ չեմ մեկնելու համաշխարհային Օլիմպիադայի: Երբ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան գլխավորեց  Էլման Ռուստամովը, ես կանանց թիմի ավագն էի: Կարծես թե բարձր արդյունքի եմ հասել Եվրոպայի առաջնությունում, որտեղ մենք գրավեցինք չորրորդ տեղը: Սակայն ես թիմից հեռացվել եմ համաշխարհային Օլիմպիադայից առաջ»,- ասել է Ալլահվերդիեւը: Խանտի Մանսիյսկում կանանց Ադրբեջանի թիմը կգլխավորի Ֆիքրեթ Սիդեիֆզադեն: