Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի բողոքարկի Դինքի սպանության գործով Մարդու իրավունքների եվրոպականա դատարանի՝ Թուրքիայի հանրապետության դեմ կայացրած որոշումը:

«Թուրքիան աշխատանքներ կտանի իրականացնելու Եվրադատարանի որոշումը, ինչպես նաեւ միջոցներ կձեռնարկի հետագայում նման դեպքերի բացառման համար»-նշվել է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Եվրադատարանը  Հրանտ Դինքի սպանության գործում մեղավոր ճանաչեց Թուրքիային` մարդու իրավունքների համաձայնագրի 5 կետ խախտելու մեջ: