Չեխիայից հնագետները Եգիպտոսում ավելի քան 4,5 հազար տարեկան նավ են հայտնաբերել, որն, ինչպես ենթադրում են գիտնականները, կարող էր օգտագործվել ծիսական նպատակներով: Մասնագետների գտածոյի մասին տեղեկացնում է Prague Daily Monitor-ը:

Փայտե նավի բեկորները հայտնաբերվել են Կահիրեից դեպի հարավ գտնվող Աբու Սեյր շրջանում, ոչ հեռու այն դամբարանից, որը, ինչպես ենթադրում են հնագետները, պատկանել է փարավոնների  III կամ IV արքայատոհմի պատկանած պաշտոնյայի (մ.թ.ա. մոտ 2,5 հազարամյակ):

Նավի երկարությունը 18 մետր է: Հնագետները դրա հետ նաեւ ճոպանների հատվածներ են հայտնաբերել, որոնց օգնությամբ իրար էին միացվում հնագույն նավի մասերը: 

«Փայտե տախտակներն իրար էին միացվել փայտե ցցերով, որոնք մինչեւ հիմա ելման դիրք են զբաղեցնում: Անսովոր է, բայց անապատը պահպանել է մանրաթելային շերտաձողիկները, որ ձեւավորում են բոլորակարերը», - ասել է չեխ Միրոսլավ Բարտան:

Նավը հայտնաբերվել է 2015-ին` հնագույն դամբարանին կից տարածքի մաքրման աշխատանքների ընթացքում: Գիտնականները շարունակում են հնագիտական աշխատանքները, տեղեկացնում է  Lenta-ն: