Թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը,  կուսակցության խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հուսեյն Չելիքը հայտարարել է, թե Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011-ի ամռանը։ «Այսօրվա դրությամբ, մենք մտածում ենք, այն կազմակերպել օգոստոսին, իսկ եթե եղանակային պայմաններից ելնելով հունիսին կազմակերպվի, դա արդեն կորոշի խորհրդարանը։ Բայց, դա ոչ մի կերպ չի կարող լինել արտահերթ ընտրություններ»-նշել է Հուսեյն Չելիքը։