Բանական մարդու՝ Homo sapiens-ի մշակութային գերազանցությունը նեանդերթալացիների անհետացման պատճառ է դարձել: Նման եզրակացության են հանգել Սթենֆորդի եւ Մեյձիի համալսարանների գիտնականները:
Նեանդերթալյան մարդկանց անհետացումը բացատրող տեսությունները մի քանիսն են: Դրանից մեկն է մարդկանց այդ տեսակի ոչնչացումը կլիմայական փոփոխությունների կամ համաճարակի պատճառով, ժամանակակից մարդկանց կողմից նրանց ասիմիլացումը ու նեանդերթալացիների դուրս մղումը բանական մարդու կողմից: PNAS ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները հաստատում են վերջին տեսությունը, հայտնում է Gazeta-ն:
Մարկուս ֆելդմանը ու նրա գործընկերները վերլուծել են Homo sapiens եւ նեանդերթալյան մարդկանց պոպուլյացիաների մրցակցությունը՝ հիմք ընդունելով Ալֆրեդ Լոտայի ու Վիտո Վոլտերայի մշակած միջտեսակային մրցակցության մոդելը: Ըստ այդ մոդելի՝ բանական մարդկանց տեսակի նույնիսկ փոքր պոպուլյացիան ունակ էր դուրս մղել նեանդերթալացիների մեծ պոպուլյացիային, քանի որ առաջինները մշակութային գերազանցություն ունեին: Հաշվի առնելով, որ բանական մարդը հաջողությունների էր հասել աշխատանքային գործիքների, հագուստի ստեղծման ու պոպուլյացիայի անընդմեջ աճի պայմաններում համայնքի արդյունավետ կազմակերպման հարցերում՝ նախնադարյան մարդիկ ստիպված են եղել նրանց զիջել իրենց տեղը:



























