Վլադիկավկազում անհայտ անձը հեռախոսով հայտնել է, որ շուկայում, որտեղ սեպտեմբերի 9-ին ահաբեկչություն է տեղի ունեցել, պայթուցիկ սարք է տեղադրված:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, շուկան շրջափակված է, տեղում աշխատում են օպերատիվ ծառայության աշխատակիցները։
Շուկայի մոտ են գտնվում նաեւ հրշեջ եւ շտապ օգնության մեքենանները, ոստիկանության աշխատակիցները։ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ահաբեկչության մասին զանգն ստացել է ոստիկանության հերթապահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի առավոտյան Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի շուկայի մուտքի մոտ պայթյուն է որոտացել: Մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել «Վոլգա» ավտոմեքենայում թաքցրած պայթուցիկ սարքը։ Արդյունքում զոհվել է 17 մարդ, իսկ 190-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մահացածների թվում չորս հայ է եղել։




























