Սեպտեմբերի 16-ին, ժամը 9.00 Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում «Ագրոֆորումի» հետ համատեղ կմեկնարկի «Ֆրութֆուլ Արմենիայի» 6-րդ համաժողովը` նվիրված Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության զարգացմանը: Հայ մասնագետներից բացի համաժողովին մասնակցում են Ֆրանսիայից, Իտալիայից, Արգենտինայից, Ավստրիայից, Ավստրալիայից հրավիրված առաջատար մասնագետներ:
Համաժողովում ելույթ կունենա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համաժողովը կշարունակվի սեպտեմբերի 17-ին ժամը 15.00-ից: Նույն օրը, ժամը 20.00 կսկվի հայկական գինիների մրցույթ-համտես: Մրցույթի միջազգային ժյուրիի նախագահն է ֆրանսիացի հանրահայտ գինեգետ Միշել Ռոլանը:
Մեկնարկում է «Ֆրութֆուլ Արմենիայի» 6-րդ համաժողովը. կլինի նաեւ մրցույթ-համտես
Տեղադրություն




























