Ibis Chennai City Centre ցանցի՝ հնդկական Չենայ քաղաքի նոր հյուրանոցը հյուրերին թույլ կտա ինքնուրույն որոշել, թե որքան պետք է վճարել հյուրանոցում իջեւանելու համար: Ակցիան կոչվում է Pay What You Want:

Ըստ Lenta-ի, երեք աստղանի հյուրանոցից հեռանալիս հաճախորդներն այնքան գումար են թողնում, որքան գնահատում են սպասարկման եւ հարմարավետության մակարդակը: Ակցիային կարող են մասնակցել այն ճանապարհորդները, ովքեր փետրվարի 1-29-ը մեկ օրով կիջեւանեն Chennai City Centre-ում:

Business Traveller-ի փոխանցմամբ, Ibis Chennai City Centre-ը 155 սենյակ ունի: Հյուրանոցի տարածքում նաեւ թենիսի, գոլֆի խաղահրապարակ եւ մարզասրահ կա: