Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին սեպտեմբերի 18-ին կայցելի Նյու-Յորք։

MEHR գործակալության հաղորդմամբ, Մոթաքին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այցելության ընթացքում նա հանդիպումներ կունենա այլ երկրների իր գործընկերների հետ։

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սկսեց 65-րդ նստաշրջանի աշխատանքները։ Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ում պետությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում կլինի։