Կանադական Սասկաչեւան նահանգում հայտնաբերված շունը, որը թիկունքին նետից վնասվածք ուներ, ողջ է մնացել: Այդ մասին երեքշաբթի` փետրվարի  2-ին տեղեկացնում է Facebook-ում կենդանիների պաշտպանության տեղի CC RezQs կազմակերպության էջը:   

CC RezQs-ի աշխատակիցները հայտնաբերել էին կենդանուն, որի մարմնով նետ էր անցել, եւ տարել էին անասնաբուժական կլինիկա, որտեղ շանը առաջին բուժօգնություն էին ցույց տվել: Անտուն շանը Նետ անունն էին տվել, տեղեկացնում է  Lenta-ն: 

«Դա աշխարհի ամենահաջողակ շունն է: Նետի ծայրն անցել է նրա ողնաշարից ինը մմ հեռավորության վրա», — Facebook-ի իրենց էջում գրել են CC RezQs-ի աշխատակիցները:   

Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ փնտրում է կենդանու համար պատասխանատու մարդկանց: