ՖԻՖԱ-ի հրապարակած համաշխարհային դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 105-րդ տեղը` նախորդ ցուցակի համեմատ նահանջելով 9 աստիճան: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի մրցակից Ռուսաստանի թիմը դուրս է մնացել առաջատար քսանյակից եւ այժմ 25-րդն է: Ռուսները նույնպես 9 հորիզոնական իջել են: Ըստ այդ աղյուսակի, Սլովակիան զբաղեցրել է 16-րդ տեղը (11 աստիճան բարձրացել է), Իռլանդիան` 33-րդ տեղը (բարձրացել է 3 աստիճան), Մակեդոնիան` 71-րդ տեղը (նահանջել է 5 աստիճան), Անդորրան` 202-րդ տեղը (նահանջել է 1 հորիզոնական): Ռեյտինգը նախկինի նման գլխավորում է աշխարհի չեմպիոն Իսպանիան, երկրորդ տեղը եւս փոփոխություն չի կրել: Այն զբաղեցնում է աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիան: Երրորդ տեղ է բարձրացել Գերմանիան, որը շրջանցել է բրազիլացիներին: Լավագույն տասնյակում են նաեւ Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Եգիպտոսը եւ Չիլին: Վրաստանը 21 կետով բարելավել է դիրքը եւ այժմ 89-րդն է: Ադրբեջանը բարձրացել է 3 հորիզոնական եւ Թայլանդի հետ կիսում է 102-րդ տեղ:
Հասանելի է
русский

























