Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.55-ին Վարդենիս քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Վարդենիսի Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 62-ամյա Միքայել Ղարիբյանի դին:




























